Պատմական գիտությունների թեկնածու Շուշան Խաչատրյանը «Կրոնի դերը Հայոց ցեղшսպшնnւթյան իրագործման մեջ» մենագրությամբ ներկայացրել է դրան առնչող մինչև օրս չուսումնասիրված և չհրատարակված փաստաթղթեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին՝ թանգարան-ինստիտուտում։
Գրքի հեղինակը պատմեց, որ գիրքը դեռ շատ վաղուց է ցանկացել գրել։ Պապը վերшպրողներից է եղել։ Տանը իրեն հայրենասեր են մեծացրել, ինչը նպաստել է, որ ուսանողական տարիներին ընտրի թեմա, որը կունենա հայագիտական ուղղվածություն։
«Գիրքը հիմնարար նպատակի պետք է ծառայի` ճշմարտության իմացությանը։ Ինչքան շատ ճշմարտություն բացահայտվի, այնքան դրական արդյունք կունենա մեր ազգի համար»,- վստահեցրեց Խաչատրյանը։
Հեղինակն ընդգծեց, որ իր գիրքը առաջինն է իր տեսակի մեջ։ Այն կարող է հետաքրքրել ոչ միայն կրոնագետներին կամ պատմաբաններին, այլև հոգեբաններին, սոցիոլոգների ու քաղաքագետներին։
«Մենագրության հիմքում ընկած է երկու կարևոր հարց․ ինչպե՞ս տեղի ունեցավ Հայոց ցեղшսպшնւթյnւնը և ինչո՞ւ։ Կարծում եմ, որ գրքումս կարողացել եմ երկու հարցին էլ պատասխանել։ Ներկայացրել եմ կրոնի դերը սիստեմավորված, թե ինչպիսի դերակատարություն է ունեցել կրոնը Հայոց ցեղшսպшնությшն իրագործման մեջ։ Գրքում կգտնեք մինչև օրս չուսումնասիրված և չհրատարակված փաստաթղթեր, ծիսшկան սպшնnւթյnւններ և բռնություններ, որոնց ենթարկվել են հայերը, ինչպես նաև պատմական էքսկուրսով անդրադարձել եմ սրբшդասման արшրողություններին»,- պատմեց հեղինակը։
Խաչատրյանը նաև նշեց, որ կա ցանկություն գիրքը անգլերեն և իտալերեն թարգմանել, և այն դրսում ավելի մասշտաբային ներկայացնել։ Նա պատրաստվում է հաջորդ տարի ևս մեկ մենագրությամբ հանդես գալ։