Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերшզմի դրվագ է. ինչի՞ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշ ուժերի կողմից իշխանության հասցեին հնչող քննադատությանը՝ ընդգծելով, որ առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, իսկ հիմնական անելիքը՝ դրանք զարգացնելը։

«Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է:

2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ականջ շրջանառության մեջ էր դրվում:

Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» և այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ»,- մասնավորապես գրել է վարչապետը։

Նա գտնում է, որ նման կոմբինացիաներն իհարկե կառուցվում են դրսի և ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, և ներսում նմանատիպ խոսույթներ ձևավորողները շատ հաճախ չեն էլ կռահում, թե ինչին են մասնակցում, որովհետև այդ ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով:

YEREVAN, ARMENIA — OCTOBER 1, 2019: Armenia’s Prime Minister Nikol Pashinyan attends an extended meeting of the Supreme Eurasian Economic Council. Alexei Druzhinin/Russian Presidential Press and Information Office/TASS
Àðìåíèÿ. Åðåâàí. Ïðåìüåð-ìèíèñòð Àðìåíèè Íèêîë Ïàøèíÿí âî âðåìÿ çàñåäàíèÿ Âûñøåãî åâðàçèéñêîãî ýêîíîìè÷åñêîãî ñîâåòà (ÂÅÝÑ) â ðàñøèðåííîì ñîñòàâå. Àëåêñåé Äðóæèíèí/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ

«Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն: 2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետև նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում»,- նշել է Փաշինյանը:

Այդ առումով նա տեղին է համարում քննադատությունը կառավարության և պետական մարմինների հասցեին: «Իսկ ինչո՞ւ չեք կանխում. իհարկե, կան տասնյակ գործոններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացվածության աստիճանն է:

Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, և հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: