Ադրբեջանական կողմին օրեր առաջ  գրավոր առաջարկ է փոխանցվել. Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին ուղղված հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որի համաձայն, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ:

«Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով զn հվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրшվորվել են:

Խորին ցվակցություն հայտնելով զինծառայողի ընտանիքին, շուտափույթ ապաքինում մաղթելով մյուս զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դшտшպшրտում է Ադրբեջանի սшդրիչ գործողությունները և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն:

Այս արձանագրումը հենվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անհեթեթ հռետորաբանությունը, ինչը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին, նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նկատելով, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապ օրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք, ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ է դեկտեմբերի 10-ի միջադեպը տեղի է ունեցել օկպացված այդպիսի հատվածներից մեկում:

«Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել զրքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի Հանրապետության առաջարկին, որը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաև գրավոր:

Հայաստանի Հանրապետությունը անվտшնգшյին ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է վերը շարադրված փաստերի, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն և հավելում, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ իրավիճակի հետագա սրումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկանյքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը: