Ինչպե՞ս է Ռալֆ Յիրիկյանը վարձահատույց եղել Ռոբերտ Քոչարյանին

«ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հինգ 0-ներով առաջին համարը հանձնել է Լևոն Քոչարյանին, գրում է «Mamul.am»-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ վերջին օրերին համացանցում վերստին ակտիվացել են Ռալֆ Յիրիկյանի և Քոչարյանների ընտանիքի կապերի շուրջ քննարկումները։ Ասվում է, որ ՀՀ իշխանությունները չեն մոռացել Յիրիկյանի և նրա ղեկավարած ընկերության բարձրաստիճան որոշ աշխատակիցների «կասկածելի» ակտիվությունն ԱԺ վերջին ընտրությունների ընթացքում։ Ըստ տեղեկությունների՝ այժմ իշխանության ներկայացուցիչները շրջանառության մեջ են դրել տեղեկությունն այն մասին, որ 2004 թվականին՝ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի բացման ժամանակ Ռալֆ Յիրիկյանն առաջին «ոսկե» հեռախոսահամարը նվիրել է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոնին։ Յիրիկյանն իբր նաև այդ կերպ է փորձել վարձահատույց լինել Ռոբերտ Քոչարյանին՝ իր և ընկերության գործունեությունը Հայաստանում արտոնելու համար։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իշխանություններն այդքանով չեն սահմանափակվելու և առաջիկայում հանրայնացնելու են Յիրիկյանի և Քոչարյանի կապերի մասին վկայող նոր աղմկահարույց տեղեկություններ։