«Շնորհակալ եմ բոլորիցդ շնորհավորանքների համար, տարոսն էլ բոլոր չամուսնացածներին!)»։
Այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում երգիչ Սևակ Ամրոյանը և նոր լուսանկար հրապարակել։
Նշենք, որ երգչի պսակադրությունը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 8-ին։ Պսակադրվել են Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Լուսանկարներից հասկանալի է դառնում, որ հատուկ այս պսակադրության համար Իջևանից Երևան է հրավիրվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Սևակի ընտրյալից շատ տեղեկություններ հանրայնացված չեն, միայն գիտենք, որ երգչի նորաթուխ կնոջ անունը Քրիստինա է։