Զախարովան վերջնաժամկետ է տվել հայկական թերթին. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ է արձագանքել հայկական մամուլում հայտնված հաղորդագրությանն այն մասին, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը դադարեցնելու է իր գործունեությունը Հայաստանում։

«Հուսով եմ, թերթին ժամանակ կտանք մինչև շաբաթ։ Առաջիկա երկու օրվա ընթացքում նրանք պետք է հերքում հրապարակեն, քանի որ ֆեյք լուր են տարածել։ Դա ճիշտ չէ՝ դա ապատեղեկատվություն է։ Այն չի համապատասխանում իրականությանը. մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարության կողմից առաջադրված խնդիրները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հնչած հարցին, հայտարարել է Զախարովան։

Ռուսաստանի դեսպանի մասին լուրը տպագրել է հայկական «Հրապարակ» օրաթերթը։