Հայտնի երգչուհին վախճանվել է առեղծվածային հանգամանքներում

Ամերիկացի երգչուհի Սքայլեր Հիքսը, որը 14 տարեկանում հռչակավոր էր դարձել Սելենա Գոմեսի հետ նմանության շնորհիվ, մահացած է հայտնաբերվել իր ընկերոջ տանը։ Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում։

23-ամյա աղջկա մահվան պատճառները դեռ չեն պարզվել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հիքսի մահանալու փաստը սոցցանցերում հաստատել են նրա մայրը և կրտսեր քույրը։ Ջոդի Հիքսի խոսքերով, իր դուստրը բախվել էր խնդիրների՝ առանձնանում էր հոգեկան անկայունությամբ, տառապում էր դեպրեսիայից և չարաշահում հոգեմետ դեղերը։ ԶԼՄ-ները հիշեցնում են նաև, որ Սքայլերը բազմիցս հայտնվել է սկանդալների կիզակետում։ 2017 և 2018 թվականներին կալանավորվել է արբած վիճակում տնեցիների՝ այդ թվում իր տատիկի վրա հարձակվելու համար։

Սքայլեր Հիքսը ճանաչում էր ձեռք բերել 9 տարի առաջ «America’s Got Talent» շոույին մասնակցելուց հետո։