Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին
Շրջակա միջավայրի նախարարության ղեկավարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։ Այդ նախարարությունը նա գլխավորում էր անցյալ տարվա հուլիսի 30-ից։
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ: Ըստ նույն աղբյուրի՝ վերոնշյալ նախարարությունը գլխավորելու է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Սիմիդյանը, որը նույնպես այսօր դադարեցրել է գործառույթները։ Միաժամանակ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանը ազատվել է ՊՎԾ պետի պաշտոնից: