Ծովաբողկի օգուտներն ու օգտագործումը հազի և մրսածության դեպքում

Մի խումբ բույսեր պարունակում են համապատասխան ազդեցություն ունեցող բնական հակաբիոտիկներ։ Այդպիսիններից են, օրինակ, սենֆոլ-գլիկոզիդներ պարունակող բույսերը՝ մանանեխը, սոխը, ծովաբողկը, բողկը, սխտորը:

Այդ բույսերում առանցքային ակտիվ նյութի կրող է համարվում սուր հոտ ունեցող եթերայուղը։ Դրանց հակամանրէային հատկությունները հիմնված են սենֆոլ-գլիկոզիդների և ռոդանաթթվի վրա:

Ակտիվ նյութերի մեծ ցանկ պարունակող ծովաբողկը օգտագործվում է թե՛ որպես համեմունք, թե՛ բուժական նպատակներով։ Այն պարունակում է գլիկոզիդներ, ռոդանաթթու, վիտամին C, ծծումբ, կալիում:

Պատրաստված ծովաբողկի մեկ ճաշի գդալում (15 գրամ) առկա է՝ 7,2 կալորիա, 1,7 գրամ ածխաջրեր, 0,2 գր. սպիտակուց, 0,1 գր. Ճարպ, 0,5 գր. սննդային մանրաթել, 3,7 միլիգրամ վիտամին C (օրական նորմայի 6 տոկոսը), 8,6 մկգ ֆոլաթթու։

ԲՈՒԺԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ. ԾՈՎԱԲՈՂԿԸ ԲՆԱԿԱՆ ՄԵՂՐՈՎ

Եթե տառապում եք ռևմատիզմով, ռադիկուլիտով կամ գլխացավով՝ կարող եք ծովաբողկի կոմպրես օգտագործել։ Իսկ սպիրտով պատրաստված ծովաբողկի թուրմը կօգնի մաքրել և ախտահանել չբուժող վերքերը։ Ջերմության, գրիպի, միզուղիների վարակների դեպքում էլ օգտակար է ծովաբողկի թեյը։ Այս բույսն ունի նաև մաշկը և լորձաթաղանթները տաքացնող ազդեցություն։

Բարելավում է երիկամներին արյան մատակարարումը, ունի միզամուղ հատկություններ, խթանում է լեղիի արտահոսքը, մաքրում է արյունը, նորմալացնում արյան շրջանառությունը, ջրիկացնում է խորխը հազի ժամանակ, պարունակում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող գլյուկոկինիններ, ակտիվացնում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի և աղեստամոքսային տրակտի գործառույթները, կարող է օգնել մարսողության տարբեր տեսակի խանգարումների և ախորժակի կորստի դեպքում, թեթևացնում է ռևմատիկ, հոդատապային, նեվրալգիկ ցավը, օգնում է վերին շնչուղիների վարակների և միզապարկի վարակների դեպքում:

Ծովաբողկը չի կարելի օգտագործել փորլուծության դեպքում, սակայն այն կարող է օգտակար լինել փորկապության դեպքում։

Ծովաբողկը, ինչպեսև համանման բաղադրությամբ մյուս մթերքները, խորհուրդ չի տրվում օգտագործել սենֆոլային նյութերի նկատմամբ ալերգիա ունեցող ​​մարդկանց։

Herbal tea with honey.

ԾՈՎԱԲՈՂԿ ԲՆԱԿԱՆ ՄԵՂՐՈՎ

Հակաբիոտիկ հատկությունների շնորհիվ ծովաբողկը երկար տարիներ օգտագործվել է ավանդական բժշկության մեջ՝ բրոնխիտի, սինուսիտի, հազի և մրսածության բուժման համար։ Այն օգտակար է հազի, ասթմատիկ նոպաների և մրսածության դեպքում։ Մեղրը թեթևակի կչեզոքացնի ծովաբողկի կծվությունը և հաճելի համ կհաղորդի նրան։ Նման բաղադրությունը նոսրացնում է խորխը, նորմալացնում շնչառությունը և ոչնչացնում հիվանդությունների հարուցիչները։

Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ քերած ծովաբողկը խառնել 3 ճաշի գդալ մեղրի հետ։ Ընդունել 1 թեյի գդալ՝ օրական 5 անգամ։ Նման խառնուրդի ազդեցությունը կուժեղանա, եթե ավելացնեք 1 ճաշի գդալ մանրացրած սոխ և 5 ճաշի գդալ խմելու ջուր։ Խառնուրդը պետք է եռացնել, թողնել, որ սառչի, ապա օգտագործել վերը նշված չափաբաժնով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. այս բաղադրատոմսը հակացուցված է շաքարախտով հիվանդներին։

ԾՈՎԱԲՈՂԿԻ ԿՈՄՊՐԵՍ՝ ՌևՄԱՏԻԶՄԻ, ՌԱԴԻԿՈՒԼԻՏԻ ԿԱՄ ԳԼԽԱՑԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ

Ծովաբողկի՝ մոտ 10 սմ երկարությամբ արմատը անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում մի քիչ ջուր և խառնում։ Խառնուրդը պետք է լավ քսվի մակերեսին։ Ստացված զանգվածը բարակ շերտով քսում ենք վուշից անձեռոցիկին և տեղադրում մարմնի խնդրահարույց հատվածին։ Գլխացավի դեպքում՝ դնում ենք գլխի հետևի մասում: Կոմպրեսը պետք է հանել 5 րոպեից։ Եթե ​​մաշկը բավականին զգայուն է՝ նախապես պետք է յուղ քսել վրան։

ԾՈՎԱԲՈՂԿԻ ԹՈՒՐՄԸ ԿՕԳՆԻ ՄԱՔՐԵԼ և ԱԽՏԱՀԱՆԵԼ ՉԲՈՒԺՎՈՂ ՎԵՐՔԵՐԸ

Բույսի արմատի կեսն անցկացնում ենք քերիչով և ավելացնում 70%-անոց սպիրտ։ Թողնում ենք, որ 2 ժամ թրմի, այնուհետև բաղադրությունը զտում ենք մարլյայի միջոցով և հավասար համամասնությամբ նոսրացնում ջրով: Թուրմը օրական մի քանի անգամ օգտագործում ենք մարմնի խնդրահարույց հատվածներին կոմպրես տեղադրելու համար։

ԾՈՎԱԲՈՂԿԻ ԹԵՅ՝ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ, ԳՐԻՊԻ, ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

1 ճաշի գդալ ծովաբողկն անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, ծածկել և թողնել 5 րոպե։ Ամեն օր ըմպել դրանից պատրաստված 3-4 բաժակ թեյ։ Իսկ մարսողության խանգարման դեպքում մեկ բաժակ տաք կաթին ավելացնել 1 թեյի գդալ մանր քերած ծովաբողկ, լավ խառնել և խմել օրական 1 անգամ՝ երեկոյան։