Հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը. խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, թող մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր պարգևես։

Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն: