Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի կառավարական ամառանոց, առանձնատունը վերանորոգվում է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում կտեղափոխվի Կոնդի կառավարական ամառանոց։ Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Առանձնատունն այս պահին վերանորոգվում է, հետևաբար, ժամկետներ չեմ կարող նշել։ Աշխատանքների ավարտից հետո Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի», — ասել է Ծովինար Խաչատրյանը։