ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող համատեղ հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից ու պահպանել հրադադարի մասին հայտարարության կետերը։

Նրանք կարևորել են նաև ԵԱՀԿ հովանու ներքո երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև երկխոսության վերսկսումը։ Երկխոսությունը, հիշեցնենք, սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և շարունակվել նոյեմբերին՝ Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ։ Կոչ է արվում նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությանը նպաստելու համար: