Հայտնի է՝ ով է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը

Գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտնի մեկնաբանությունը հնչել է Փարիզում. այն հեռախոսի տեսախցիկով գաղտնի նկարահանել է պաշտոնյայի կողքին գտնվող աղջիկը։

Հիշեցնենք, որ ինքը՝ Սիմոնյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ տեսանյութը մոնտաժված է:

ArmLur.am-ը ներկայացնում է տեսանյութի ամբողջական տարբերակը, որի սկզբում ԱԺ նախագահը պատմում է՝ ՀՀ-ի դեմ պայքարում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Ալեն Սիմոնյանը Փարիզում էր գտնվում Ֆրանսիայի Սենատի հրավերով: Ահավասիկ, բացառիկ տեսանյութն այն մասին, թե իրականում ինչ է ասել ԱԺ նախագահը: