«Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որից հետևում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում կոպիտ է արտահայտվում գրիների մասին՝ նշելով, որ իր համար նրանք «արդեն չկան»։
Ահավասիկ զրույցն ամբողջությամբ.
-Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գեր իները կարող են սպասե՞լ․․․
Ալեն Սիմոնյան – զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։
-Այսպիսի բաներ, որ ասում են, մարդկանց մեջ․․․
Ալեն Սիմոնյան – Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գեր իների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
-Պաշտպանել հայրենիքը։
Ալեն Սիմոնյան – Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գեր իներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը, երբ որ տեորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը նրա հետ չի բանակցում, ինքը խփոմ ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գեր իները ովքեր են…
-Կուզեմ ձեզնից լսեմ։
Ալեն Սիմոնյան – էն մարդիկ են, որոնք զե նքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գեր իների ծնողները հիմա ակտիվ չեն։
-Ինձ շատ ա հետաքրքրում սա։
Ալեն Սիմոնյան — Որովհետև, էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դաս ալքություն են արել, իրանք զեքը դրել և փախել են, հայտնվել են գերթյան մեջ։