Ադրբեջանցիները վրդովված են այն հանգամանքից, որ թուրքական խումբը հայերեն երգեր է կատարում

Թուրքական «Կարդեշ Թյուրքյուլեր» խմբի կատարմամբ հայկական «Զեփյուռ կդառնամ» երգի տեսահոլովակը վրդովմունքի բուռն ալիք է առաջացրել ադրբեջանցիների շրջանում։ Հատկանշական է, որ հոլովակը համացանցում հայտնվել է տարիներ առաջ։

«Կարդեշ Թյուրքյուլեր»-ը ազգագրական ուղվածության թուրքական խումբ է, որը հիմնադրվել է 1993 թվականին՝ Ստամբուլի Բոգազիչի համալսարանի ֆոլկլորային ակումբի անդամների նախաձեռնությամբ։ Հայկականից բացի խումբը կատարում է նաև թուրքական, արաբական, քրդական, ասորական, ադրբեջանական, վրացական, չերքեզական, գնչուական, մակեդոնական ու ևս մի քանի ազգերի երգեր։ Խումբը համագործակցել է տարբեր ազգերի երգիչների՝ այդ թվում՝ Արտո Թունչբոյաջյանի և Արա Դինքջյանի հետ։ 2013-ին Թունչբոյաջյանի հետ նոիյնիսկ թողարկել է համատեղ ալբոմ։