Փոխեք ջուր խմելու ժամանակը և խուսափեք ինֆարկտից

Պարզվում է՝ մարդու առողջության և, նույնիսկ, կյանքի պահպանման համար խիստ կարևոր է անգամ ճիշտ ժամանակին ջուր օգտագործելը։ Այդ մասին, հիմնվելով սրտաբանի խորհրդին, գրում է «xochu-vse-znat.ru» կայքը։

Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչու է մարդկանց մոտ հատկապես գիշերը տեղի ունենում առատ միզարտադրություն: Սրտաբանները հետևյալ կերպ են մեկնաբանում այդ հանգամանքը. «Երբ գտնվում եք ուղղահայաց դիրքում՝ ծանրության ուժը ջուրը պահում է մեր մարմնի ստորին հատվածում։ Սովորաբար դա տեղի է ունենում ցերեկը. ոտքերն ուռչում են: Իսկ պառկած վիճակում մարմնի ստորին հատվածը հայտնվում է երիկամների հետ նույն մակարդակին, ինչը վերջիններիս ստիպում է հեռացնել ջուրը: Հետևաբար՝ շատ կարևոր է ընտրել ջուր խմելու ճիշտ ժամանակը»։

Որոշ սրտաբանների պնդմամբ՝ որոշակի ժամերի ջուր խմելը առավելագույն արդյունավետություն է ապահովում։ Արթնանալուց հետո 2 բաժակ ջուր ըմպելը նպաստում է ներքին օրգանների ակտիվացմանը։ Սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ խմած 1 բաժակ ջուրը նպաստում է մարսողությանը։ Դա կարևոր է անգամ լոգանքից առաջ, քանզի 1 բաժակ ջուրը նպաստում է արյան զարկերակային ճնշման նվազմանը։ Իսկ անկողին մտնելուց առաջ ընդունած 1 բաժակ ջուրը խուսափել ինսուլտից կամ սրտի տագնապից: Իսկ քնած ժամանակ, ըստ բժշկի, ջրի միջոցով կարելի է կանխել ոտքերի գիշերային դողը: Մենք արթնանում ենք, երբ ոտքերի մկանները հիդրատացիա են փնտրում և անհանգստացնում է դողը։ Այս խորհուրդներին հետևելը կօգնի ավելի առողջ լինել։