Սկզբում օրը 3 անգամ ամենաքիչը 4 հոգով տանում ծեծում էին, առաջին 10 օրը հաց ու ջուր չեն տվել. Վերադարձած գերին պատմում է ԲԱքվում անցկացրած օրերի մասին

Յոթ տարվա պայմանագրային զինծառայող, երեք երեխաների հայր Արթուր Ստեփանյանը Զանգելանում իր զինшկից ընկերների հետ գերեվшրվեց։ Բաքվի բшնտում անցկացրած օրերի, դատապարտվելու ու կտտшնքների մասին նա պատմել է «Տեսլական» հաղորդման շրջանակներում, որը ներկայացնում ենք ստորև.

«4-իս էլ կապեցին, ավտոն մտցրեցին ու ծեծելով տարան։ Բաքվի ԿԿԲ-ում առաջին 4 ամիսը մենակ եմ նստել, փոքր սենյակ էր, հետո տարան բանտ, մեկ ու կես ամիս 4 հոգով ենք նստել (2 զինվոր, 1 ՄՈԲ, 1 երկրապահ), որոնցից մեկն իմ հետ գերեվարվածներից էր։ Հետո նորից հետ բերեցին ԿԿԲ՝ արդեն 2 հոգով։ Այնտեղ դատապարտվել եմ 4 ամիս, բայց դատից ամիս ու կես անց՝ հունիսի 12-ին, Հայաստան բերեցին։

Իմ հետ գերեվարված տղերքից մեկի գերի լինելը մինչև այսօր չեն հաստատում, անհետ կորած է համարվում

Սկզբում օրը 3 անգամ ամենաքիչը 4 հոգով տանում ծեծում, բերում էին։ Առաջին 10 օրը հաց ու ջուր չեն տվել, հետո մանրից սկսեցին տալ։ Նոյեմբերի 8-ին եկան, մարդա մի հատ ծխախոտ տվեցին, ասեցին՝ սա ձեզ նվեր, Շուշին մերն ա։ Մեկ էլ ամսի 10-ին եկան, ասեցին՝ կռիվը պրծելա։ ԿԿԲ-ի աշխատող կար, հայերեն էր խոսում մեզ հետ։ Հարցնում էին՝ ինչի եք էկել մեր տարածք մտել։

Ընտանիքս, 3 երեխաներս, ծնողներս էին ինձ ուժ տալիս, բայց հույս չունեի, որ կվերադառնամ։ Ամեն օր աղոթում էի, մինչև հիմա էլ աղոթում եմ մնացած տղաների համար

Իմ գերեվարվելուց 72 ժամ անց գործից ազատում են ու աշխատավարձս կտրում։ Հիմա ծնողներիս թոշակով ենք յոլա գնում, պետության կողմից ոչ մի աջակցություն չունեմ։ Հիմա աշխատանք եմ փնտրում, բայց դեռ անարդյունք…

Մանրամասն՝ տեսանյութում