Բաքվից 10 գերի է վերադառնում Հայաստան. Հայտնի է, թե Ադրբեջանն ինչի դիմաց է վերադարձնում հայ գերիներին

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված 10 հայ զինծառայողի, հայտնում է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը։

Սպուտնիկ Ադրբեջանի հաղորդմամբ` խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորների մասին է։

Նշվում է, որ հայկական կողմն իր հերթին Բաքվին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ։

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ՊՆ-ին՝ քարտեզները ստանալու հարցում միջնորդության համար։