Ալեքսանդր Բաբասյանի նախկին կնոջ սիրելիի ընտանիքը շատ ջերմ է ընդունել Լիլիթ Բասյանին և որդուն

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանն, արդեն տևական ժամանակ է, ինչ սիրելի ունի:

Նա սոցիալական ցանցերի իր էջերով ուղիղ հեռարձակմամբ է հանդես եկել, որում խոսել է հնարավոր մեղրամսի մասին: Ըստ Լիլիթի՝ նախ պետք է գան իրեն ուզելու, ինքը չէ ասի, հետո նոր համաձայնի: Նշենք, որ Լիլիթը չի բացահայտում իր սիրելիին:

Այս մասին գրում է Starnews-ը:

Նա նշել է, որ երբ ինքը հարաբերություններ է ունենում, ապա դրանք միայն ամուսնանալու նպատակով են լինում:

Նա իր հարցազրույցներից մեկում պատմել էր սիրելիի մասին՝ նշելով, որ վերջինս երբեւէ ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի:

Լիլիթի խոսքով՝ սիրելիի ընտանիքը շատ ջերմ է ընդունել իրեն եւ որդուն: