Տեսնենք, թե ճակատագիրը ինչ է պատրաստել ձեզ համար 2022 թվականին. Եկեք միասին հաշվարկենք:

Տեսնենք, թե ճակատագիրը ինչ է պատրաստել ձեզ համար 2019 թվականին. դա իմանալու համար անհրաժեշտ է կատարել այս պարզ հաշվարկը 2022թ. նումերոլոգիական կանխատեսումը կօգնի կարգավորել ճակատագիրը, կյանքի ճանապարհից հեռացնել անհոջողությունները, և նաև մոտեցնել նպատակների իրականացումը և ֆինանսական բարեկեցությունը։ Որովհետև թվերը շատ բան կարող են հուշել։

2022 թվականի նումերոլոգիական կանխատեսման հաշվարկը Անհրաժեշտ է ծննդյան ամսաթվի բոլոր թվերը գումարել իրար այնպես, որ ստանաք միանիշ թիվ: Ենթադրենք՝դուք ծնվել եք 1994 թվի դեկտեմբերի 23-ին:Կատարեք պարզ մաթեմատիկական հաշվարկ 23.12.1994։
2+3+1+2+1+9+9+4=31 3+1=4։Այսպիսով, ձեր թիվը 4-ն է: Եվ այսպես, եկեք տեսնենք, թե ճակատագիրը ինչ է պատրաստել ձեզ համար 2022 թվականին:

«4»-ի՝ 2022 թվականի նումերոլոգիական կանխատեսումները

«Չորսը» իր էությամբ գործնական և նախաձեռնող է, այդ պատճառով էլ Հողե Խոզի տարում նա առանձնապես մտահոգվելու կարիք չունի։ Կարևորը՝ ջանասիրաբար աշխատել, գրագետ ծախսել էներգիան և կոնկրետ նպատակներ դնել ձեր առջև։ Խնդիրներ իհարկե կլինեն, բայց դրանք կարելի է հաղթահարել հնարամտության, առողջ դատողության և օրիգինալության շնորհիվ։

«Չորսին» խորհուրդ է տրվում ավելի հաճախ խորհուրդ հարցնել բարեկամներից և ընկերներից։ Եվ մի մտածեք, որ դուք ամեն ինչ գիտեք։ Ճամփորդության մեկնելիս ավելի լավ է վերգետնյա տրանսպորտ ընտրեք։ Գործնական ուղևորությունները ծրագրեք նոյեմբեր–դեմտեմբեր ամիսներին։ Ընտրյալի հետ հարաբերություններում զսպեք ձեր խանդը, հատկապես, եթե դա դատարկ տեղն է առաջ գալիս։

«5»-ի՝ 2022 թվականի նումերոլոգիական կանխատեսումները

«Հինգը» աչքի է ընկնում իր արկածախնդրությամբ և էներգիայով լի բնույթով։ 2022 թվականը նրան հաջողություն և կարիերայում աճ է խոստանում։ 2022 թվականի դեկտեմբերին «Հինգը» բոլոր շանսերն ունի ստանալու այն ամենը, ինչի մասին երազել է։ Հաջող կդասավորվեն նաև արտասահմանյան ուղևորություններն ու գործուղումները։

Խոշոր գումարներ ներդնելուց ինչ որ նախագծերում պետք է զգուշանալ, այլապես ամեն բան կկորցնեք շատ կարճ ժամկետում։ Սիրո մեջ «Հինգը» շատ վառ պահեր և տպավորություններ է ունենալու։ Սակայն լուրջ և ամուր կապեր ստեծելու համար պետք է ձեռք քաշել ֆլիրտից և կասկածելի սիրավեպերից։

«6»-ի՝ 2022 թվականի նումերոլոգիական կանխատեսումները

«Վեցին» Հողե Խոզի տարում հաջողություն և բարեկեցություն է սպասվում, մանավանդ, որ դուք 2022-ի տիրուհու «սիրելին» եք։ «Վեց»–ը, որը ստեղծագործական տաղանդներից զուրկ չէ, պետք է ակտիվորեն ցույց տա իր տաղանդը, հոբբի գտնի կամ սեփական գործը բացի։ 2022 թվականը «Վեցին» ֆինանսական հաջողություն և խոշոր շահումներ է խոստանում։ Սիրային դաշտում հարմոնիա և երջանկություն է սպասվում, եթե մի կողմ դնեք խանդն ու պատվախնդրությունը։

«7»-ի՝ 2022 թվականի նումերոլոգիական կանխատեսումները

Վառ և հագեցած տարի է սպասվում ակտիվ «Յոթին»։ Ինտուիցիայի և իմաստուն որոշումների շնորհիվ կարելի է խուսափել ոչ պետքական մարդկանց հետ բախումներից, ինչպես նաև հաղթահարել կյանքի ճանապարհին բոլոր խոչընդոտները։ Չի բացառվում այլ քաղաք տեղափոխվելը, աշխատանքի կամ մասնագիտության փոփոխությունը։

«7»-ը պետք է դրական մտածի, անկեղծորեն սիրի և սպասի, թե երբ ճակատագիրը իրեն երջանիկ հնարավորություն կպարգևի։ Աշխատանքը, եթե այն սիրով է արվում, Հողե Խոզի տարում օգուտ և հարստություն կբերի։ «7»-ը պետք է հետևի առոջությանը, որպեսզի բացառի լուրջ հիվանդությունները։

«8»-ի՝ 2022 թվականի նումերոլոգիական կանխատեսումները

2022-ի նումերոլոգիական կանխատեսումները «Ութին» անմոռանալի ժամանակ կնվիրեն, երբ կարող եք խույս տալ գործնական, ֆինանսների և առողջության հետ կապված խնդիրներից։ Կյանքն ավելի վառ ու հետաքրքիր է դառնալու։ Ամեն նորն ու օրիգինալը կօգնեն «Ութին» մեծ հաղթանակների հասնել գործնականում։

Կարելի է այլ մասնագիտություն սովորել, օտար լեզուների կուրսերի գրանցվել։ Գումարներ պետք չէ ներդնել արկածախնդիր ձեռնարկություններում։ Ոչ մի դեպքում պետք չէ պարտքով գումար տալ, այդ թվում՝ բարեկաներին։ Սիրո մեջ բացառեք մերկանտիլ զգացմունքները, այդ դեպքում այդ զգացմունքն անկեղծ և ամուր կլինի։

«9»-ի՝ 2022 թվականի նումերոլոգիական կանխատեսումները

Հողե Խոզի տարում «Ինը» պետք է մի քանի փորձություն հաղթահարի՝ ցանկություններն իրականություն դարձնելու համար։ Բավական լարված ժամանակահատված է այն պատճառով, որ ճակատագրի և տարվա թվերը կոնֆլիկտի մեջ են գտնվում։ 2022-ին պետք չէ նոր և ծավալուն պլաններ կազմել։ Պետք է վերլուծել յուրաքանչյուր քայլը և շատ զգույշ լինել ճանապարհին։

Չեն բացառվում վթարները, վնասվածքներն ու լուրջ կորուստները։ «Ինը» պետք է հրաժարվի սպորտի էքստրեմալ տեսակներից։ Էներգիան պետք է ուղղել այն ամենին, ինչը հեռանկարային է ապագայում։ Դա վերաբերում է կարիերային և անձնական կյանքին։

Պետք չէ ինչ–որ թանկ բաներ ձեռք բերել, մասնավորապես՝ տուն, մեքենա։ Սիրային դաշտում ամեն բան հարթ, կայուն և առանց ցնցումների կլինի։ Կարևորը հոգ տանել հարազատների նկատմամբ։ Մի կողմ դրեք կասկածներն ու տագնապները՝ առաջ մղելով քնքշանքն ու ուշադրությունը։ Շատ շփվեք հարազատների հետ, հյուր գնացեք, ինչպես նաև ճիշտ հանգստացեք։