Ինչո՞ւ չի մասնակցել Հայկոյի հուղարկավորությանը, և ովքե՞ր են իրեն ծաղրող տղամարդիկ… Շուշան Պետրոսյանի բացառիկ անկեղծ հարցազրույցը

Առանց Հայկոյի շատ ծանր է։ Ընդ որում,, էնպես չէր, որ մենք շատ էինք հանդիպում, բայց ինչ-որ արժեքներ կար ինձ համար, որոնք անսասան են։ Այս մասին Areg TV-ի եթերում հայտարարեց երգչուհի Շուշան Պետրոսյանը։

Նա նշեց, որ այդպիսի արժեքներից մեկն իր Հայկոն էր, ում առաջին քայլերից կողքին է եղել։

«Սիրել եմ շատ, զգացել եմ՝ ինչ պոտենցիալ ունի, ոգևորել եմ, խորհուրդներ եմ տվել։ Իսկ ինքը շատ խելացի երաժիշտ էր, միշտ լսում էր»,- ասաց նա։

Երգիչն ու Շուշանը վերջին անգամ սեպտեմբերի սկզբին են հեռախոսազրույց ունեցել, հումորներ են արել, ծիծաղել, որոշել, որ պիտի հանդիպեն… ու չհասցրին…

«Երբ հիվանդանոցում էր, գրում էի՝ այ տղա, չմեռնես, որ մեռնես, քեզ խայտառակ կանեմ։ Մտածում էի՝ երբ դուրս գա, մի լավ կծիծաղենք»,-հիշում է նա։

Շուշան Պետրոսյանը միտումնավոր չի մասնակցել Հայկոյի վերջին արարողություններին:

«Ես չէի կարող տեսնել Հայկոյին այդպես, այսպես ինձ ավելի հեշտ է, նա կա, ուղղակի մենք չենք հանդիպում։ Մի օր անպայման կհանդիպենք… Ափսոս, որ կարոտում եմ»:

Շուշան Պետրոսյանն անդրադարձել է նաև իրեն ծաղրողներին։