Այս տարի մայրաքաղաքում ամանորյա միջոցառումներ և հրավառություն չi նախատեսվում, ի՞նչ կլինի դրանց փոխարեն

Այս տարի մայրաքաղաքում ամանորյա միջոցառումներ և հրավառություն չեն նախատեսվում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ չի լինելու նաև փողոցների տոնական լուսավորություն, ինչպես նաև չի գործելու քաղաքապետարանի կողմից ավանդաբար կազմակերպվող սուրբծննդյան տոնավաճառը:

Այնուհանդերձ, քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տոնածառեր տեղադրել Հանրապետության հրապարակում և Երևանի վարչական շրջաններում:

Առաջին և երկրորդ դասարանների բոլոր աշակերտներին քաղաքապետարանը կհրավիրի դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ: