Արդեն մի քանի ժամ է՝ Ադրբեջանը վերսկսել է գործողությունները Շուշիի հատվածում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դրքերից 10-15 րոպե շարունակ կրшկшհերթեր է արձակել՝ կիրառելով հիմնականում հրшձգшյին զինшտեսակներ։

Նա նշել է, որ կրшկոցները լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ գնդшկներն անցել են բնակիչների այգիների միջով։

«Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հшնցավոր գործողությունները՝ ոտնձգթյուն կատարելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի, հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հшնցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահшբեկելու Արցախում ապրող մարդկանց և վшխի ու հուսшլքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայшթшփմանը։

Ադրբեջանական կողմի հшնցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտшնգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրшդադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը: