Հինգ արդյունավետ բնական միջոց լեղшպшրկի քարերից ազшտվելու հшմար

Լյարդի արտադրած լեղին շատ կարևոր է դեր է կատարում մարսողական համшկшրգի աշխատանքում, քանի որ օգնում է մարսել ու ուրացնել ճարպերը, սակայն որոշակի պայմաններում այս միացությունից կարող են ձևավորվել «քարեր», որոնք առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում։

Բժշկական տվյալներով՝ լեղապարկում քարեր ունեցող հիվանդների շուրջ 75%-ը  գաղափար անգամ չունի դրանց առկայության մասին, քանի որ հիվանդությունը որևէ կերպ չի դրսևորվում։ Այս խանգարման դեպքում քարերն սկսում են ցավոտ զգացողություններ առաջացնել միայն այն ժամանակ, երբ շարժվում են ու խցանում լեղածորանները։ Նման դեպքերում կարող են զարգանալ առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել անգամ վիրահատության։

Լեղապարկում քարերի առկայության դեպքում բուժումը որպես կանոն անցկացվում է բժշկի հսկողության տակ, իսկ առավել լուրջ դեպքերում նշանակվում է վիրահատություն, սակայն հիվանդության զարգացման վաղ փուլերում քարերից կարելի է ազատվել անգամ բնական միջոցներով, որոնք շատ արդյունավետ են ու հասանելի։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ բնական դեղամիջոց, որոնք կօգնեն ազատվել լեղապարկում առաջացած քարերից։

Բուսական խառնուրդ

Լեղաքարային հիվանդության դեպքում շատ արդյունավետ կարող է լինել հալվեի, եղերդակի արմատի, սրոհունդի և դառը օշինդրի խառնուրդից պատրաստվող թուրմը։ Հարկավոր է մանրացրած դեղաբույսերը խառնել 1:2:1:1 հարաբերակցությամբ, այնուհետև խառնուրդի մեկ ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ։ Պատրաստ լինելուն պես թուրմը քամել և ցանկության դեպքում քաղցրացնել մեղրով կամ շաքարավազով։ Այս ըմպելիքը հարկավոր է խմել օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ։

Ձմերուկ

Ամռանը երիկամներում առաջացած քարերի դեմ պայքարը կարող է լինել ոչ միայն արդյունավետ, այլև շատ հաճելի, քանի որ այս խնդրից ազատվելու հիանալի միջոց կարող է դառնալ ձմերուկը։ Պարզապես հարկավոր է օրական 2-2,5 կգ թարմ ձմերուկ ուտել։

Ծորենի սովորական

Լեղաքարային հիվանդության կամ խոլեցիստիտի դեպքում շատ արդյունավետ կարող է լինել ծորենու կեղևի, ծաղիկների կամ տերևների թուրմը։ Պարզապես հարկավոր է 1 թեյի գդալ մանրացրած հումքին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե և խմել որպես թեյ։ Այս ըմպելիքը նվազեցնում է լեղապարկի տոնուսն ու ազատում է սպազմներից։

Կեչի ելունդավոր

Հիանալի լեղամուղ միջոց է ելունդավոր կեչու բողբոջների թուրմը։ Այն պատրաստելու համար հարկավոր է 10 գրամ կամ 1-2 ճաշի գդալ բողբոջներին ավելացնել 200 եռման ջուր, թրմել և խմել գոլ վիճակում։ Այս թուրմն անհրաժեշտ է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց15 րոպե առաջ։

Լերդախոտ սովորական

Լեղաքարային հիվանդության դեպքում շատ օգտակար կարող է լինել նաև այս բույսի եփուկը։ Այն պատրաստելու համար հարկավոր է 4 թեյի գդալ լերդախոտին ավելացնել 200 եռման ջուր և եռացնել 5 րոպե։ Եփուկն անհրաժեշտ է խմել օրական 4 անգամ ուտելուց առաջ 1/4 բաժակ։

Այս բնական միջոցները պարզ են ու արդյունավետ, սակայն հարկ է հիշել, որ դրանք կարելի է կիրառել միայն հիվանդության զարգացման վաղ փուլերում, իսկ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: