Վարդուհի Վարդանյանի հարսը կլորիկացած փորով

Տարեսկզբին տեղի ունեցավ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբեն Ավոյանի և Մերի Ղազարյանի պսակադրությունը։ Զույգը դեռ 2019-ին օրինականացրել էր իր հարաբերությունները նշանադրությամբ, նրանց միությունը լայն քննարկվեց նաև Լևոն Քոչարյանի Սիրուշոյի քավորության շնորհիվ։ Ռուբենն ու Մերին հաճախ են համատեղ սիրառատ լուսանկարներ հրապարակում, սակայն դրանցից ամենաուրախալին Մերիի ինստագրամյան էջում հրապարակած լուսանկարն էր՝ որով հայտնեց իր հղիության մասին։

Օրեր առաջ Սոնա Ռուբենյանի հարսանիքին ներկա էին նաև նրանք ու արդեն նկատելի է Մերիի կլորիկացած փորիկը։ Ճիշտ է նրանք դեռ լուսանկար չեն հրապարակել, բայց մենք ձեզ ենք ներկայացնում այն հոլովակ որտեղ նկատելի է նրա կլորիկացած փորիկը: