Ի՞նչ է ակնարկել ԱՄՆ դեսպանատունը՝ հրապարակելով Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը

«Հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակի հետ կապված հոբելյանական է լինելու թե՛ այս տարին, թե՛ եկող տարին, և մենք անդրադարձ կկատարենք տասնամյակների պատմություն ունեցող մեր հարաբերությունների հիշարժան դրվագներին ու փաստերին։

Այս լուսանկարում Հայաստանում ԱՄՆ 2-րդ դեսպան Պիտեր Թոմսենն է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դեսպան Թոմսենը ղեկավարել է ԱՄՆ դեսպանությունը 1995թ․ սեպտեմբերի 6-ից մինչև 1998թ․ սեպտեմբերի 6-ը:

Իսկ դուք ունե՞ք պատմական լուսանկարներ, որոնցում պատկերված են հայ-ամերիկյան հարաբերությունների ուշագրավ դրվագ»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան էջում ու կից հրապարակված լուսանկար Ռոբերտ Քոչարյանի հետ;