Ի հայտ է եկել «օմիկրոն»-ը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգել է՝ նոր շտամի պատճառով աշխարհը կրկին…

ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տնտեսական փոխգործակցությունը:

«Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառավարությունների ղեկավարներին հաշվի առնել ճանապարհորդողների լրացուցիչ թեստավորման հնարավորությունն՝ ի թիվս այլ արդյունավետ միջոցների, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակներից և հնարավորություն տալ պահպանել ճանապարհորդությունների հնարավորությունն ու տնտեսական փոխգործակցությունը»,-  ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսաուղերձում:

Գուտերեշը նշել է, որ ճիշտ չէ Հարավաֆրիկյան Հանրապետությանը պատժել նոր շտամի՝«օմիկրոն»-ի ի հայտ գալու պատճառով: