Ամանորյա տրամադրություն. աղի կարամելի ամենապարզ և արագ բաղադրատոմսը

Բաղադրիչներ` 1. Շաքարավազ – 200 գ, 2. Սերուցք 33% – 200 մլ, 3. Կարագ – 150 գ,4. Ծովի աղ – 2/3 ճ/գ:


Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, լցնել երկու ճաշի գդալ ջուր։ Դնել միջին կրակի վրա և եփել մինչև ոսկեգունի:

2. Կաթսան վերցնել կրակից և լցնել լավ տաքացրած սերուցքը՝ անընդհատ խառնելով։

3. Կաթսան կրկին դնել կրակի վրա և եփել ևս մի քանի րոպե: Այնուհետև ավելացնել կարագը, հալեցնել:

4. Լցնել աղը, խառնել: Ծածկել սննդային թաղանթով, սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի և դնել սառնարանը: