Ահա, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր շաբաթը 2-3 անգամ հնդկաձավար են ուտում

Հնդկաձավարը գրեթե անթերի է էկոլոգիայի առումով: Նախ, դրա վրա գենետիկ փոփոխության (ինչպես, օրինակ, ցորենի) հետ կապված ոչ մի փորձ չի կատարվել և այսօր գնվող հնդկաձավարը գրեթե ոչնչով չի տարբերվում նրանից, որ մեր նախնիները հարյուրավոր տարիներ առաջ են կերել:Երկրորդ, հնդկաձավարը ընդհանրապես կարիք չունի քիմիական նյութերի՝ ոչ պարարտանյութի, ոչ էլ պաշտպանություն մոլախոտերից և վնասատուներից, այդ հարցերը նա լավ է լուծում ինքնուրույն:

Հնդկաձավարի շիլան՝ սպիտակուցի պարունակության չեմպիոն է (մինչև 16 գ բուսական սպիտակուց 100 գ հնդկաձավարին):Օրինակ, սպիտակ բրնձում սպիտակուցը ընդամենը 7 գրամ է 100 գրամին: Հետևաբար, նրանք, ովքեր փորձում են ավելի քիչ ուտել միս և ձուկ, արժե ավելի շատ օգտագործեն հնդկաձավար: Պատրաստի հնդկաձավարում շատ հակաօքսիդանտներ, դիետիկ մանրաթելեր, վիտամիններ և միկրոտարրեր կան: Հնդկաձավարի շիլան ունի ցածր գլիկեմիկ ցուցանիշ և օգնում է նվազեցնել շաքարի մակարդակը:

Հատկապես արդյունավետ է այս առումով կանաչ հնդկաձավարը: Սա օգտակար է շաքարախտի կանխարգելման համար, ինչպես նաև դրա առկայության դեպքում:100 գ ջրում եփած հնդկաձավարը պարունակում է ընդամենը 120 կկալ: Այն ծառայում է որպես հիմք մի շարք դիետաների, իսկ շիլան ինքնին բավականին սննդարար է և երկար ժամանակով մեզ էներգիա է տալիս:Հնդկաձավարը երկաթի ամենահարուստ աղբյուրն է: Այն պարունակում է բազմաթիվ ֆոլաթթուներ, որոնք խթանում են արյունաստեղծ գործընթացներին, բարձրացնում են տոկունություն և, որ այսօր հատկապես կարևոր է, օրգանիզմի դիմադրողականությունը: