Հազի առաջացման պատճառները տարբեր են.
1. մրսածություն
2. հարբուխ
3. թոքաբորբ
4. բրոնխիտ և այլն:
Ի՞նչ ենք անում մենք, երբ սկսում ենք հազալ. գնում եմ դեղատուն՝ հազի դեմ օշարակ գնելու: Սակայն դա խնդրի լավագույն լուծումը չէ: Բազմաթիվ հետազոտություններ արդեն ցույց են տվել, որ այդ օշարակները ցանկալի չէ օգտագործել:
Փորձեք այս բնական միջոցը՝ հազի դեմ:
Անհրաժեշտ է.
2 հասած բանան
2ճ.գ. մեղր
400մլ ջուր
Պատրաստման եղանակ.
Ջուրը հասցրեք եռման աստիճանի: Տրորեք բանանները և ավելացրեք ջրին: Ծածկեք կափարիչով և թողեք, որ կես ժամ սառի:
Ավելացրեք մեղրը և լավ խառնեք:
Ընդունեք օրական 4 անգամ՝ 100մլ չափաբաժնով: Տաքացրեք այն յուրաքանչյուր օգտագործումից առաջ:
Այս միջոցը կազատի հազից, նաև կլավացնի ձեր քունը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։