Հյուրերես ապշեցին, երբ իմացան, որ նրանց տնական կոնյակ եմ հյուրասիրել. ահա բաղադրատոմսը

Ընդամենը հարկավոր է մեկ անգամ փորձել, որ այսուհետ ինքներդ պատրաստեք կոնյակը: Յուրահատուկ համ և հաճելի բույր
Բաղադրիչներ
Օղի — 1,5 լ, Սև սալորաչիր — 3 հատ, Մեխակ — 5 հատ, Շաքարավազ — 100գր, Չոր թեյի խոտ — 2 ճ/գ, Վանիլ — կես տուփ:


Պատրաստումը՝
Բոլոր բաղադրիչները, բացի օղուց, խառնում ենք բանկայի մեջ, այնուհետև վրան 1,5 լիտր օղի լցնում: Լավ թափահարում ենք և դնում բանկան մութ տեղում 3 օր: Ընդ որում՝ ամեն օր այն թափահարում ենք: Մի վախեցեք, եթե սկզբից այն պղտորվի: 3 օր անց քամեք և վայելեք ձեր պատրաստած կոնյակը