Հայտնի է Վանո Սիրադեղյանի հուղարկավորության օրն ու վայրը

Պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 17:00-21:00-ը՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այնտեղից սգո թափորը դեկտեմբերի 4-ին, առավոտյան 8:00-ին, կշարժվի Վ. Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղ, որտեղ էլ նույն օրը, ժամը 12:00-ին, տեղի կունենա հողարկավորությունը։

ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ նման որոշում է ընդունվել թաղման հանձնաժողովի նիստում։