Խնդրում եմ, Տեր, օգնիր մեզ, մենք քո կարիքն ունենք Տեր իմ, խափանիր չա րը, թույլ մի տուր որ այն մորմոքի մեր հոգին, ու շեղի մեզ բարի գործերիս Տեր, հեռու պահիր ս տից ու կեղ ծիքից, դրանք չա րիք են միայն բերում, հարազատներիս հավատարիմ: Եվ ամոթով չմնանք մենք` Քեզ հավատացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ:
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար: Սուրբ եւ Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած եւ Քեզ հուսացող ժողովրդին: Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշ նամիներից:
Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միաժամանակ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:Պահպանիր բոլոր նրանց, ում սիրում եմ, հեռու պահիր նրանց հիվանդությունից և չարից: Տեր, խոնարհվում եմ քո առաջ.ԱՄԵՆ