Եգիպտացորենի բեղիկների այս հնարավորությունների մասին դուք հաստատ չգիտեիք

Եգիպտացորենի թելիկները, ինչպես հենց եգիպտացորենը, ունեն բազմաթիվ օգտակար հատկություններ մարդու ընդհանուր առողջության համար։

Սակայն մարդկանց մեծամասնությունն ուղղակի դեն է նետում եգիպտացորենի թելիկները՝ առանց իմանալու դրանց կարևորության մասին։
Եգիպտացորենի թելիկները պարունակում են վիտամին K, որն օգնում է հաղթահարել արյան մակարդելիության հետ կապված խնդիրները։
Այս վիտամինն օգնում է կանխել արյունահոսությունը։ Եգիպտացորենի թելիկները կանխում են երիկամների քարերի առաջացումը՝ բարելավելով մեզի հոսքը։

Այն վերահսկում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ՝ դրանով իսկ կանխելով մի շարք հիվանդությունների առաջացումը։ Եգիպտացորենի թելիկները նաև շատ օգտակար են արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար։

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ եգիպտացորենի թելիկները խթանում են արյան մեջ ինսուլինի արտադրությանը։