«Փնտրում եմ թասիբով հայ տղամարդ երեխա ունենալու նպատակով». Շպռոտ

Երգչուհի Շպռոտն Instagram-ի Story բաժնում գրել է, որ տղամարդ է փնտրում՝ ընտանիք կազմելու և երեխա ունենալու նպատակով:

ՙՙՓնտրում եմ թասիբով հայ տղամարդ: Ցանկալի է 38 տարեկանից բարձր՝ ընտանիք կազմելու և երեխա ունենալու նպատակով: Պատրաստ եմ ողջ գարդերոբս փոխեմ՝ հանուն սիրո՚՚,- գրել է երգչուհին, ապա ավելացրել.
ՙՙԵրեխա եմ ուզում, ընտանիք եմ ուզում, տեսնես ինձ հայ թասիբով տղա կուզի՚՚: