Դիմակը փորձարկված է հազարավոր կանանց կողմից, հիմնական բաղադրիչը հավկիթն է:
Վերցրեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1թ.գ. ձիթայուղի և 1/2 թ.գ. թարմ քամած կիտրոնի հյութի հետ:
Քսեք դեմքի և պարանոցի մաքուր մաշկին, ցանկության դեպքում նաև ձեռքերին: Թողեք 20 րոպե:
Դրանից հետո լվացեք դիմակը մեծ քանակությամբ ջրով: Մաշկին խոնավեցնող քսուք կամ կոկոսի յուղ քսեք:
Այդ և հաջորդ օրը արևի ճառագայթների տակ մի հայտնվեք: