Դեկտեմբերի 31-ին զգույշ եղեք հայեր, որտեղ էլ ապրում եք. Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն այսօր խոսեց խորհրդանիշների մասին, որոնց Ադրբեջանը մեծ կարեւորություն է տալիս:

«Անշուշտ, հիշում եք օրերս՝ նոյեմբերի 8-ին, կատարվածը Շուշիի տակ, երբ հայ սպանվեց: Դա նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեկ տարին լրանալու նախօրյակն էր: Անպայման մարդկային նոր զnհ պետք է լիներ: Դա բարբարnսներից եկած սովորույթ է: Կարող եք հարցնել, թե նոյեմբերի 16-ին ինչ էր, երբ նրանք նոր մարտական գործողություններ սկսեցին Հայաստանի դեմ: Ասեմ, նոյեմբերի 17-ին Ադրբեջանում նշվում էր ազգային վերածննդի օրը: Հստակեցնենք, որ այդ սիմվոլիզմը իրենց մոտ պահպանվում է, եւ այն մարդիկ, ովքեր իրականացնում են դա, հետագայում ուղղակի խրախուսվում են ամենատարբեր ձեւերով: Եթե մենք իշխանության մեջ չունենք մեկը, որը զգուշացնի, թե որ օրերին ինչ է լինելու, ես պարտքս եմ համարում ասելու, որ դեկտեմբերի 31-ը համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրն է: Զգույշ եղեք, հայեր՝ որտեղ էլ ապրում եք»,- հորդորեց տիկին Ալավերդյանը: