ֆուտբոլիստները պնդում են, որ մրցակիցը կախարդել ու թուղթուգիր է արել իրենց

Ֆուտբոլի Ալժիրի ազգային հավաքականը աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում սև մագիայի օգնությանը դիմելու մեղադրանք է ներկայացրել Բուրկինա Ֆասոյի ընտրանուն։

Ալժիրցիները պնդում են, որ մրցակիցը «թուղտուգիր» է արել իրենց, ինչի շնորհիվ էլ հասել է ցանկալի արդյունքի։

Ալժիրի Բլիդա քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Արաբական թիմը նույնիսկ դիմել է կախարդի, որպեսզի վերջինս իրենցից հեռացնի անեծքը։ Հատկանշական է, որ ոչ-ոքի արդյունքը հաջորդ փուլի ուղեգիր է ապահովել հենց Ալժիրի հավաքականին։

Նման մեղադրանքները հազվադեպ չեն Աֆրիկայում։ Օրինակ, այս տարվա հունվարի 18-ին Զիմբաբվեի հավաքականի մարզիչ Զդրավկո Լոգարուշիչը հայտարարել էր, որ Կամերունի թիմը կախարդանք է կիրառել Աֆրիկյան ազգերի գավաթի խաղում և հաղթել է 1։0 հաշվով։ Եվրոպացի մարզիչը պնդում է, որ տեսել է, թե ինչպես են մրցակից թիմի ներկայացուցիչները չղջիկի զոհաբերություն կատարում խաղից առաջ։ Աֆրիկայում համարում են, որ այդ ծիսակատարությունը հաջողություն է ապահովում։