ՓԱՍՏԵՐ. Ֆիլիպ Կիրկորովը՝ հшմшսեռամn՞լ…

Մոսկվայի շրջանային դատարանը 1 միլիոն ռուբլիով տուգանել է «Մուզ-ՏՎ» հեռուստաալիքին՝ «անչափահասների շրջանում ոչ ավանդական սերական հարաբերությունների քարոզչություն իրականացնելու համար»։ Այդ սկшնդալի կիզակետում է հայտնվել նաև երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։

Նա և ռուսաստանյան տարբեր տրամաչափի այլ աստղեր «Մուզ-ՏՎ»-ի հերթական մրցանակաբաշխությանը ներկայացել են ճչացող հագուստներով և սшդրիչ վարքագիծ են դրսևորել։ Մասնավորապես, Կիրկորովը և ռեփեր Դավան կարմիր գորգ են մտել սպիտակ կաբրիոլետով՝ նորապսակների հիշեցնող կերպարով։ Ֆիլիպը ներկայացել է հարսնացուի զգեստի պես ճերմակ կոստյումով, իսկ Դավան՝ դասական սև սմոքինգով։ Մեքենայից դուրս գալուց ռեփերը բռնել է երգչի ձեռքը, իսկ արդեն հեռուստախցիկների առջև նրանք իրենց դրսևորել են սիրահարների պես ու բազմանշանակ հայացքներ փոխանակել։

Դա շատերին է զայրացրել։ Այսպես, Սվետլանա Լոբոդայի պրոդյուսեր Նատելլա Կրապիվինան հայտարարել է, որ նախկինում Կովկասում նման մարդկանց «մասնшտում էին խորովածի» համար։ Այդ հայտարարությունը հրապարակային վեճ է հրահրել Կիրկորովի և Կրապիվինայի միջև, որից հետո վերջինս հրաժարվել է Լոբոդայի պրոդյուսերը լինելուց։ Ավելի ուշ Կրապիվինան պարզաբանել է, որ իր խոսքերը վերաբերել են ոչ թե հшմшսեռամոլներին, այլ Դավայի պես անտաղանդ մարդկանց։ Նա նշել է, որ հեռուստատեսությունը պարբերաբար գովազդում է բարոյականապես ուռդների և այլшսերվшծների, որոնք հանուն փառքի 15 վայրկյանի պատրաստ են կատարել ցանկացած դեր։

Նշենք, որ «Մուզ-ՏՎ»-ի դեմ դատական հայց էր ներկայացրել Ռոսկոմնադզորը՝ պնդելով, որ նման հաղորդումները կարող են հեռարձակվել միայն 23։00-ից հետո՝ մինչդեռ հեռուստաալիքը «6+»-ն է նշել որպես տարիքային սահմանափակում։