Խցանված երակներ, մրսածություն, բորբոքում. Այս ամենին օգնության կհասնի այս հրաշալի բնական բաղադրատոմսը

Գերմանական ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը: Այս դեղատոմսը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն կոճապղպեղ, սխտոր, կիտրոն և ջուր:

Այս ըմպելիքը, որը 3 սննդարար մթերքից է կազմված, դրական է ազդում մարդու առողջության վրա՝ կանխարգելելով հոգնածությունը, ինֆեկցիաները, մրսածությունը, նվազեցնելով արյան մեջ ճարպերի մակարդակը, մաքրելով լյարդը, բարձրացնելով իմունիտետը:

Այս ըմպելիքն իր բաղադրիչների շնորհիվ ազատ ռադիկալների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:

Բաղադրություն

4 սխտոր
3-4 սմ կոճապղպեղ
4 կիտրոն
2լ ջուր

Պատրաստման եղանակը

Լվացեք կիտրոնները և կտրատեք մի քանի մասերի: Այնուհետև մաքրեք սխտորը և կիտրոնի ու կոճապղպեղի հետ հարեք բլենդերի մեջ: Մետաղյա մեծ տարայի մեջ ջուրը լցրեք, ավելացրեք հարած զանգվածը, տաքացրեք և եփեք մինչև եռալը: Եռալուց առաջ կրակն անջատեք և թողեք՝ խառնուրդը սառչի: Հեղուկը լցրեք շշերի մեջ:

Կիտրոնի հյութը վերացնում է սխտորի հոտը:

Ամեն օր, ուտելուց առնվազն 2 ժամ առաջ, դատարկ ստամոքսին խմեք այս հեղուկը: Խմելուց առաջ անպայման թափահարեք շիշը: