6 հայ զինվորական է զnhվել Սյունիքում ծավալված վերջին մարտերի ընթացքում. հայտնի են նրանց անունները

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 16-ին մեր երկրի արևելյան սահմանին Ադրբեջանի իրականացրած ոտնձգության արդյունքում այս պահին հաստատված է 6 հայ զինվորականի զnhվելու փաստը։

Հայրենիքի պաշտպանության մարտերում, ինչպես տեղեկացնում է նախարարությունը, նահատակվել են ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը (1990թ. ծնված), պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը (1991թ. ծնված), շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը (1990թ. ծնված), կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը (1998թ. ծնված), շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը (1980թ. ծնված)։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնությունը պարզվում է։

Նշվում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները։

Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. այն վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։