Քաղաքը հանձնվել էր, ավելի ճիշտ՝ այն հանձնել էին, իսկ հեռացողներն անցնում էին գետնանցումով…

Երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է իր ստեղծագործություններից մեկի հատվածով։

«Քաղաքը հանձնվել էր, ավելի ճիշտ՝ այն հանձնել էին, իսկ հեռացողներն անցնում էին գետնանցումով: Հեռանում էին գիշերով ու ցերեկը, քայլում էին դանդաղ ու գլխիկոր, անսթափ, մխացող մտքերով ու հրաժեշտի բառերը դեմքերից կախ, իսկ անցումի կեղտոտ պատերին, իրարից աննշան հեռավորությամբ ներկով առնվազն մի տասն անգամ գրված էր.

‹‹Ես կվերադառնամ››,

‹‹Ես կվերադառնամ››,

‹‹Ես կվերադառնամ››,

‹‹Ես կվերադառնամ››,

‹‹Ես կվերադառնամ››,

‹‹Ես կվերադառնամ››… հավանաբար, կրկին հրաժեշտ տալու»,- գրել է նա՝ մեջբերում անելով իր «Ռոդենի ձմեռը» գրքից։