Նախարարը հայտնել է 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած մարդկային կորուստների վերջին տվյալները

2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից զnհվել է 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, անհետ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ, գերի են մնում 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ, վիրավորվել է 7888 մարդ։ Այդ մասին, մեջբերելով ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալները, Ազգային ժողովում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքերով՝ մինչ այժմ ադրբեջանական գերությունից վերադարձել է 114 զինծառայող և քաղաքացիական անձ։

Միաժամանակ, նախարարը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայության տվյալներով՝ մինչև այս տարվա սեպտեմբեր ստացիոնար բուժում է ստացել 44-օրյա պատերազմում վիրավորված 7888 անձ։ Հաշմանդամության կարգ է սահմանվել 1464 անձի համար, որոնցից 113-ը՝ առաջին, 390-ը՝ երկրորդ, իսկ 961-ը՝ երրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել։