ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ

Գերատեսչության ներկայացրած տեղեկագրում նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորшկազմի զինծшռայողները վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ավելի քան 300 տոննա հումանիտար ապրանք են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին, բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց;

Զինծшռшյողները բարեգործական կազմակերպությունների հետ քաղաքներում և հեռավոր համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում և տուն-ինտերնատներում իրականացրել են ավելի քան 226 հումանիտար միջոցառում՝ այդ թվում շուրջ 100 հասցեական ակցիա։

Ռուս խաղաղապահները կանոնավոր կերպով համալիր միջոցառումներ են իրականացնում, աշխատանք տանում տեղի բնակիչների հետ, տեղեկություններ հավաքում կարիքավոր բնակիչների մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։