Ադրբեջանը մինչև 70 զnհված և վիրավոր զինծառայող ունի. ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նախօրեին Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը ենթարկված ՀՀ արևելյան սահմանին իրավիճակը նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

ՊՆ տարածած մամլո հաղորդագրությունում նշված է նաև, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զnհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստ՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հաղորդվում է, որ հայկական կողմն ունի 1 զnհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ բանակցություններ են ընթանում ռուսական կողմի միջնորդությամբ։ ՊՆ-ն նշում է, որ նոր տեղեկությունների ստացման դեպքում կներկայացվի նոր հաղորդագրություն։