ՀՀ ՊՆ-ն հաստատել է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչպես նաև կորցրել է երկու մարտական դիրք

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ իրավիճակը երկրի արևելյան սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։