Ծառայության ժամանակ իր վերադասին դшնшկահարшծ և այսօր Պաշտպանության նախարար դարձած Սուրեն Պապիկյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար։

Պապիկյանը 2020-ին հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում. այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը իր կենսագրությունը սրբագրել է։

Թերթն անդրադարձել էր Սուրեն Պապիկյանի կենսագրության մեջ տեղ չգտած դրվագին, թե նախկինում նախարարը դատшպարտված է եղել, բայց այն թաքցրել իր կենսագրությունից։ Հղում անելով անանուն աղբյուրներին՝ թերթը գրել էր՝ զինծառայության ժամանակ Պապիկյանը հրամանատարի նկատմամբ բռնությոն է գործադրել, 2006 թվականին դատապшրտվել 2 տարի 3 ամիս ազшտազրկման, պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներմամբ։ Թերթը շեշտել էր, որ այն մարված է և որևէ հետևանք չի առաջացնում պաշտոն զբաղեցնելու հարցում։

Հաջորդ օրը Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաստատեց դատապարտված լինելու հանգամանքը և պարզաբանեց՝ դեպքը հայկական բանակում չի եղել, միջադեպն էլ իր ազգային արժանապատվությանը վնաս հասցնելու պատճառով է եղել։

Նախարարի ուղիղ զրույցը, սակայն, ավելի շատ նվիրված էր ոչ թե միջադեպի պատճառներին, այլ այդ հրապարակմամբ իրեն սևացնելու և իր դեմ սկսված արշավի դրդապատճառներին։ Ուղիղ եթերում էլ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին, Ոստիկանության պետին խնդրեց պարզել, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկատվությունը դարձել հանրության և տարբեր լրատվականների սեփականությունը: Մեկ շաբաթ էլ չանցած հարուցվեց քրեական գործ։ Եվ արդեն մարտ ամսին  Սպուտնիկ Արմենիան գրեց, որ  Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը համարվող տեղեկությունը հանրայնացնող ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է. հենց նրա լիազորություններն են դադարեցվել։

Ստորև ներկայացնում ենք Պապիկյանի պաշտոնական կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
26 ապրիլի 1986 թ., ք. Ստեփանավան

Կրթություն
2003-2010 թթ. — Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր)՝ պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան

 


2010-2012 թթ. — Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ` պատմության մագիստրոսի աստիճան
2012-2016 թթ. — Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
2010-2016 թթ. — ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում
2011-2018 թթ. — դասավանդել է «Քվանտ» վարժարանում


2017-2018 թթ. — աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ

 


2018-2019 թթ. — ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
2019-2021 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Պարգևներ
2011 թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով:
2016 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: