Պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին փոխարինել է Սուրեն Պապիկյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանն ազատվել է մեր երկրի պաշտպանության նախարարի պաշտոնից. նրան փոխարինել է Սուրեն Պապիկյանը, որը մինչ այդ ՀՀ փոխվարչապետն էր։

Համապատասխան հրամանագրերն արդեն վավերացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Առաջին հրամանագրով՝ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, երկրորդով՝ Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար: Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: