Եթե 20 տարի անցել է, նա ուներ կին, համատեղ երեխա՝ ի՞նչ են ինձանից սպասում. Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ խոսել է Հայկոյի մասին ու խոստովանել, որ ներկա է եղել նրա հոգեհանգստին

«Առաջին և վերջին անգամ կասեմ՝ ամուսինս և ես մեծ սիրով և մեծ հարգանքով ներկա ենք եղել Հայկոյի հոգեհանգստին; Եվ ոչ թե նրա համար, որ ինձ նկատեն, այլ՝ իմ հոգու հանգստի համար»,-այս մասին երգչուհի Հասմիկ Կարապետյանն ասել է Iammedia-ի «Պարզ ու Շիտակ» նախագծի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ:

Նա նաև անդրադարձավ խոսակցություններին՝ զարմանք հայտնելով.

«Եթե 20 տարի անցել է, և տվյալ անձը ուներ կին, համատեղ երեխա՝ ի՞նչ են ինձանից սպասում»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին 48 տարեկան հասակում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոն։ Այս ընթացքում բոլորը քննարկում էին այն հարցը, որ երգչի առաջին կինը՝ երգչուհի Հասմիկ Կարապետյանը, հանրային ձևով ցավակցություն չի հայտնել, նույնիսկ որևէ գրառում չի կատարել իր սոցիալական հարթականերում։ Ոմանց էլ հետաքրքրում էր՝ մասնակցե՞լ է Հասմիկը Հայկոյի հոգեհանգստին, թե՞ ոչ։