Գիշերային մղձավանջ. ո՞վ էր պարուհի Լարիսայի տանը սպանված անձը և ի՞նչ է կատարվել իրականում (լուսանկարներ)

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակ թաղամասի տներից մեկում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են շրջանառվում։

Հայտարարված վարկածի համաձայն՝ սպանվածը Լարիսա Հակոբյանի սիրելին էր, սակայն սոցցանցերում նշվում է, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Նշվում է, որ սպանված Արսեն Սիմոնյանը ամուսնացած էր և Լարիսան չէր կարող լինել նրա սիրելին: Հարկ է նշել, որ Լարիսան նախկինում ամուսնացած է եղել: Դա տեղի է ունեցել, երբ նա 16 տարեկան էր։

Ըստ տեղեկությունների՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն այցելել է իր սիրելի աղջկան։ Ընտանիքի անդամների մասնակցությամբ սեղանի շուրջ ծավալված զրույցի ընթացքում Արսենի հեռախոսահամարին հաղորդագրություն է եկել։ Լարիսան հետաքրքրվել է, թե ով է գրողը, բայց Սիմոնյանը հրաժարվել է հայտնել այդ մասին։ Ծագած վեճի ժամանակ Արսենը բռնել է Լարիսայի կոկորդը։ Վեճին խառնվել են աղջկա ընտանիքի անդամները և հնչած հայհոյանքից հետո Լարիսայի եղբայրը դանակով հարվածելով հյուրին՝ սպանել է նրան։

Լարիսան, նրա մայրն ու եղբայրը՝ 22-ամյա Մ․ Հակոբյանը ձերբակալվել են։ 27-ամյա Լարիսա Հակոբյանը պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց է, ղեկավարում է «Larisa dance» ստուդիան։